Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ աշխարհում

Ինչպես են բուժաշխատողները պաշտպանվում Էբոլայից. tert.am

Ինչպես են բուժաշխատողները պաշտպանվում Էբոլայից. tert.am

ԱՄՆ-ի իշխանությունները հայտնել են, որ Էբոլայի վիրուսով վարակման երկրորդ դեպքը երկրում գրանցվել է բժշկի սխալի պատճառով, ում մոտ բուժվող հիվանդը մահացել է Էբոլայից Դալասի հիվանդանոցում, հայտնում է bbc.co.uk-ը։ Վարակված բժշկի անունը չի հաղորդվում, միայն հայտնի է, որ նա կին է։

 

Հայտնի է, որ Էբոլայով հիվանդների հետ շփվելու ժամանակ բուժաշխատողները կրում են պաշտպանիչ կոստյում, որը բաղկացած է մի քանի կարևոր մասերից։ Դրանք են.

 

  • Ռեսպիրատոր. հիմնական նպատակն է պաշտպանել կրողին հիվանդի հազի արդյունքում արտադրություններից, որն անհրաժեշտ է հագնել անմիջապես արտահագուստի վրայից։

  •  Բժշկական դիմակ. այն նախատեսված է կրողի շնչուղիները վիրուսից պաշտպանելու համար։ Եթե անձն արդեն կրում է ռեսպիրատոր, ապա բժշկական դիմակն անհրաժեշտ է հանել։

  •  Վիրաբուժական արտահագուստ. այն արագորեն իր վրա է կլանում բոլոր հեղուկները, միևնույն ժամանակ հեշտ է մաքրվում։ Այն հագնում են կոմբինեզոնի վրայից։ Սովորաբար, ռետինե երկարաճիտ կոշիկների վրայից՝ մաշկի հետ շփումից խուսափելու համար։

  •  Պաշտպանիչ կոմբինեզոն. հագնում են վիրաբուժական արտահագուստի տակից։ Շատ քիչ է տարբերվում քիմիական կամ բիոլոգիական կոստյումներից։

  •  Երկարաճիտ կոշիկներ. Էբոլայով հիվանդի հետ աշխատելու ժամանակ սովորաբար կրում են ռետինե կոշիկներ, դրանց բացակայության դեպքում՝ պարտադիր փակ կոշիկներ։

  •  Վիրաբուժական գլխարկ. նախատեսված է դեմքը, գլուխը և պարանոցը վարակից պաշտպանելու համար։

  •  Պաշտպանիչ ակնոցներ. դրանք պաշտպանում են աչքերը վարակից, որոնց վրա հատուկ նյութ են քսում, որպեսզի դրանք չքրտնեն։

  •  Ռետինե գոգնոց. արտահագուստի վրայից հագցնում են նաև ռետինե գոգնոց, որը ևս մեկ պաշտպանիչ շերտ է։

  •  Կրկնակի ձեռնոցներ. առաջինն անհրաժեշտ է ձեռքերը պաշտպանելու համար, իսկ երկրորդը հագնում են արտահագուստում բոլոր հնարավոր ճեղքերը փակելու համար։  Բուժաշխատողները պետք է փոխեն իրենց ձեռնոցները յուրաքանչյուր նոր հիվանդի զննման ժամանակ, որից առաջ պետք է հիգիենիկ միջոցներ օգտագործեն ձեռքերի մաշկն ախտահանելու համար։ Առավել հաստ և ամուր ձեռնոցները հագնում են վարակված թափոնների վերացման ժամանակ։ 

 

 Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ այս տարի բռնկված Էբոլա համաճարակն արդեն ավելի քան 4.000 մարդու կյանք է խլել։

 

Բազմաթիվ երկրներ մարդասիրական օգնություն են ուղարկել աֆրիկյան մի շարք երկրներ, իսկ որոշ երկրներ՝ նաև բուժաշխատողներ։

 

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. tert.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԵՊԲՀ. Պոլիոմիելիտի համաճարակաբանական հսկողության և իմունականխարգելման նոր մոտեցումները՝ հետհամավարակային շրջանում
ԵՊԲՀ. Պոլիոմիելիտի համաճարակաբանական հսկողության և իմունականխարգելման նոր մոտեցումները՝ հետհամավարակային շրջանում

Պոլիոմիելիտը բարձր հպավարակելիությամբ, առավելապես ֆեկալ-օրալ մեխանիզմով փոխանցվող էնտերովիրուսային վարակ է: Այն ախտահարում է հիմնականում մինչև...

Հրատապ թեմա Աշխարհում
ԱՊԲՀ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սեռավարակների նոր դեպքերն աճել են ամբողջ աշխարհում
ԱՊԲՀ. Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ սեռավարակների նոր դեպքերն աճել են ամբողջ աշխարհում

Սիֆիլիսը մեծ մտահոգություն է առաջացնում, քանի որ 15-49 տարեկան մեծահասակների շրջանում նոր դեպքերի թիվն ավելացել է ավելի քան...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Հուլիսը` ուլտրամանուշակագույն ճառագայթների անվտանգության վերաբերյալ իրազեկման ամիս
ԵՊԲՀ. Հուլիսը` ուլտրամանուշակագույն ճառագայթների անվտանգության վերաբերյալ իրազեկման ամիս

Ամռանը արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների անվտանգության վերաբերյալ իրազեկման ամիս է համարվում հուլիսը, որովհետև հենց այս ժամանակ...

ԵՊԲՀ. Թերսնուցման և ճարպակալման կրկնակի բեռը. Անդրադարձ՝ անառողջ սննդի օգտագործման հետևանքներին
ԵՊԲՀ. Թերսնուցման և ճարպակալման կրկնակի բեռը. Անդրադարձ՝ անառողջ սննդի օգտագործման հետևանքներին

Հայտնի միջազգային “The Lancet” պարբերականում վերջերս հրապարակված նյութի համաձայն` աշխարհում այժմ 1 միլիարդից ավելի մարդ ապրում է «ճարպակալում» ախտորոշմամբ...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Կապույտ հազի դեպքերի թվի անսովոր աճը՝ Հայաստանում և աշխարհում
ԵՊԲՀ. Կապույտ հազի դեպքերի թվի անսովոր աճը՝ Հայաստանում և աշխարհում

Ըստ հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից հրապարակված տվյալների՝ 2023թ.-ի դեկտեմբերին Եվրոպական Միության անդամ մի շարք...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Միջազգային առողջապահական կանոնները՝ համաճարակների դեմ պայքարի հիմնարար սկզբունք
ԵՊԲՀ. Միջազգային առողջապահական կանոնները՝ համաճարակների դեմ պայքարի հիմնարար սկզբունք

1951թ.-ին ԱՀԿ անդամ պետությունները հրապարակել են Միջազգային սանիտարական նորմերի վերաբերյալ առաջին կանոնակարգը։ Դրանք հիմնականում ներառում էին...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. JN.1 վիրուսի տարածվածությունն արագորեն աճում է ամբողջ աշխարհում
ԵՊԲՀ. JN.1 վիրուսի տարածվածությունն արագորեն աճում է ամբողջ աշխարհում

Ըստ Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնի կողմից աշխարհում տիրող կորոնավիրուսային համավարակի վերաբերյալ հունվարի 12-ին հրապարակած վերջին վիճակագրական տվյալների...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Չարորակ նորագոյացությունների գրեթե կեսը հայտնաբերվում են հիվանդության III-IV փուլերում
ԵՊԲՀ. Չարորակ նորագոյացությունների գրեթե կեսը հայտնաբերվում են հիվանդության III-IV փուլերում

Համաձայն բժշկագիտության ժամանակակից տվյալների՝ քաղցկեղների 30-50%-ը կարելի է կանխարգելել, եթե վերացվեն ռիսկի գործոնները և իրականացվեն ապացույցների վրա հիմնված մի շարք կանխարգելման ռազմավարություններ...

Հրատապ թեմա Աշխարհում
ՀՀ ԱՆ. Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է
ՀՀ ԱՆ. Աշխարհում կարմրուկի առումով համաճարակային իրավիճակն անբարենպաստ է

Առողջական ծայրահեղ ծանր վիճակով 1 տարեկան 8 ամսական երեխա է հոսպիտալացվել, ում մոտ ախտորոշվել է կարմրուկ: Փոքրիկն ունեցել է ուղեկցող մի շարք հիվանդություններ...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Արհեստական լույսը և աղմուկը` անտեսված վտանգներ առողջության համար
ԵՊԲՀ. Արհեստական լույսը և աղմուկը` անտեսված վտանգներ առողջության համար

Համաձայն բրիտանական հայտնի “The Guardian” պարբերականում հրապարակված նյութի՝ Լորդերի պալատը կոչ է անում ստեղծել հատուկ խորհրդատվական խմբեր՝ աղտոտող նյութերի դեմ պայքարելու համար...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Մալարիայի դեմ երկար սպասված պատվաստանյութը հասանելի կլինի աֆրիկյան տարածաշրջանի մի շարք երկրներում
ԵՊԲՀ. Մալարիայի դեմ երկար սպասված պատվաստանյութը հասանելի կլինի աֆրիկյան տարածաշրջանի մի շարք երկրներում

Թեև աշխարհում 2000 թվականից մալարիայի հիվանդացությունը զգալիորեն նվազել է, այն շարունակում է մնալ բազմաթիվ երկրների հանրային առողջապահության գերակա խնդիրներից մեկը...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Ուրբանիզացիան՝ մարդու ապրելակերպի, սոցիալական վարքագծի և առողջության զգալի փոփոխություններին նպաստող գործոն
ԵՊԲՀ. Ուրբանիզացիան՝ մարդու ապրելակերպի, սոցիալական վարքագծի և առողջության զգալի փոփոխություններին նպաստող գործոն

Ժողովրդագրության ուսումնասիրման հիմնական թիրախներից է բնակչության դինամիկան, որի մի մասն է կազմում ուրբանիզացիան՝ ազգաբնակչության կենտրոնացումը քաղաքներում:  Վերջինս նպաստում է...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ.Դեղերի գերսպառումը՝ մարդկանց առողջության սպառնալիք
ԵՊԲՀ.Դեղերի գերսպառումը՝ մարդկանց առողջության սպառնալիք

Ըստ միջազգային «The Economist» հայտնի պարբերականում վերջերս հրապարակված հոդվածի՝ բազմաթիվ մարդիկ չափից շատ դեղ են օգտագործում...

Հրատապ թեմա Աշխարհում
Ալկոհոլի չարաշահման դեմ պայքարը կարող է փրկել 5000 մարդու կյանք
Ալկոհոլի չարաշահման դեմ պայքարը կարող է փրկել 5000 մարդու կյանք

Մարդու առողջության ձևավորման հիմնական դերակատարն է կենսակերպը, որն էլ իր հերթին մեծապես կախված է առօրյայում հանդիպող ռիսկի գործոններից: Հիվանդության զարգացման ռիսկի գործոնների դեմ արդյունավետ...

Հրատապ թեմա Աշխարհում
ԵՊԲՀ. Ծերացող մոլորակ. ժողովրդագրական նոր ռումբ
ԵՊԲՀ. Ծերացող մոլորակ. ժողովրդագրական նոր ռումբ

Բնակչության ծերացումը անկասկած համարվում է 21-րդ դարի հիմնական ժողովրդագրական խնդիրը, ինչպես զարգացած, այնպես էլ զարգացող երկրների համար...

Հրատապ թեմա Աշխարհում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ